ՍԴ-ն որոշում է կայացրել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի

ՀՀ Սահմանադրական դատարանը դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Արման Սահակյանի դիմումի  հիման  վրա՝  ՀՀ  քաղաքացիական դատավարության  օրենսգրքի  74-րդ և 75-րդ  հոդվածների`           Հայաստանի Հանրապետության  Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Սահմանադրական կոնկրետ վերահսկողության շրջանակներում դիմողն ըստ էության վիճարկում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 74-րդ և 75-րդ հոդվածներով նախատեսված՝ օրերով հաշվարկվող ժամկետների հաշվարկման կարգի սահմանադրականությունը։ ՀՀ սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադարձ կատարել վերոհիշյալ հոդված- ների համապատասխան դրույթների սահմանադրաիրավական բովանդակության բացահայտմանն այդ համատեքստում:

Սույն գործի քննության շրջանակներում Սահմանադրական դատարանն արձանագրում է հետևյալը.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածն ամրագրում է ժամկետների հաշվարկի կարգը՝ նախատեսելով երկու իրավիճակ. առաջին` երբ դատավարական ժամկետը հաշվարկվում է ստույգ օրացուցային տարով, ամսով և ամսաթվով, երկրորդ՝ որոշակի ժամանակահատվածով: Ընդ որում, օրենսդիրը հիշյալ օրենսգրքով չի մանրամասնել «որոշակի ժամանակա- հատված» եզրույթի բովանդակությունը, սակայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածով ամրագրել է, որ իրավական ակտերով սահմանված ժամկետը որոշվում է օրացուցային տարով, ամսով, ամսաթվով կամ տարիներով, ամիսներով, շաբաթներով, օրերով կամ ժամերով հաշվարկվող որոշակի ժամանակահատվածի ավարտով:

Վերոգրյալ երկու իրավական ակտերի համադրված վերլուծության արդյուն- քում Սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատա- վարության օրենսգրքով նախատեսված որոշակի ժամանակահատվածով որոշվող ժամկետը, ի թիվս այլնի, կարող է հաշվարկվել օրերով, որոնցում ներառվում են ոչ աշխատանքային օրերը: Նման դիրքորոշման համար հիմք է հանդիսանում նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունը, որն ամրագրում է` այն դեպքում, երբ ժամկետի վերջին օրը ոչ աշխատանքային օր է, ժամկետի ավարտման օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը: Այսինքն` «օր» եզրույթն ընդգրկում է  նաև  ոչ աշխատանքային օրը:

Բացի դրանից, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 85-րդ հոդվածով նախատեսվում է, որ եթե օրենքով կամ տվյալ իրավահարաբերությունը կարգավորող օրենսդրական ակտով սահմանված է ժամկետների հաշվարկման այլ կարգ, ապա տվյալ ակտով կարգավորվող իրավահարաբերությունների ժամանակ կիրառվում է այդ օրենքով կամ իրավահարաբերությունը կարգավորող օրենսդրական ակտով սահմանված  ժամկետների  հաշվարկման    կարգը:  Այսինքն`   «Իրավական   ակտերի    մասին»  ՀՀ    օրենքի   85-րդ    հոդվածը    թույլ է տալիս, պայմանավորված կոնկրետ իրավահարաբերության առանձնահատկութ- յուններով, կոնկրետ օրենսդրական ակտով նախատեսել ժամկետների, այդ թվում՝ դատավարական, հաշվարկման այլ կարգ:

Այս կապակցությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում դատավա- րական ժամկետների հաշվարկման հատուկ կարգ, ինչպես դա արվել է, օրինակ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում: Մասնավորապես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով օրերով հաշվարկ- վող ժամկետներում չեն ներառվում օրենքով նախատեսված ոչ աշխատանքային օրերը, իսկ օրացուցային օրերով հաշվարկվող ժամկետներում ներառվում են հանգստյան և օրենքով նախատեսված ոչ աշխատանքային օրերը:

Վերոգրյալի կապակցությամբ ՀՀ սահմանադրական դատարանը հարկ է համարում անդրադառնալ նաև «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասին, համաձայն որի` «Նորմատիվ իրավական ակտում միևնույն հասկացությունը սահմանելիս կամ միևնույն միտքն արտահայտելիս պետք է կիրառվեն միևնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ: Իրավական ակտում տարբեր հասկացությունները չեն կարող օգտագործվել միևնույն տերմինով»։ Այսինքն, «օրեր» հասկացությունը հաշվարկման տեսանկյունից չի կարող տարբեր բովանդակություն ներառել, եթե կիրառվում է միևնույն իրավական ակտում:

Այդ առումով, ՀՀ քաղաքացիական դատավարության և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքերում ‹‹օրեր» եզրույթը հաշվարկման տեսանկյունից կարող է ունենալ տարբեր բովանդակություն:

Վերոգրյալի հաշվառմամբ` Սահմանադրական դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում առկա չեն իրավական անորոշություն և օրենքի բաց, քանի որ, նախ` քաղաքացիական դատավարության շրջանակներում օրենսդիրն ուղղա- կիորեն նախատեսել է, որ օրերով հաշվարկվող ժամկետներում ներառվում են նաև ոչ աշխատանքային օրերը, երկրորդ` քաղաքացիական դատավարության շրջանակներում   օրենսդիրն   անհրաժեշտ   չի   համարել   ՀՀ  վարչական  դատավարության օրենսգրքի նմանությամբ նախատեսել որևէ հատուկ կանոնակարգում դատավարական ժամկետներում ոչ աշխատանքային օրերը չընդգրկելու վերա- բերյալ: Այսինքն, ըստ օրենսդրի` քաղաքացիական դատավարության շրջանակ- ներում դատավարական ժամկետի ընթացքը հոսում է անընդհատ՝ ներառելով ցանկացած օր՝ աշխատանքային, թե ոչ աշխատանքային:

Անդրադառնալով քաղաքացիական դատավարության շրջանակներում հաշվարկվող դատավարական ժամկետների մեջ ոչ աշխատանքային օրերը ներառելու և դատական պաշտպանության ու արդար դատաքննության իրավունք- ների համադրության հարցին` Սահմանադրական դատարանը գտնում է, որ քաղաքացիական դատավարության շրջանակներում դատավարական ժամկետ- ների մեջ ոչ աշխատանքային օրերը ներառելը չի խոչընդոտում դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների իրացման հնարավորությանը, քանի որ առկա են օրենսդրական երաշխիքներ: Այսպես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 3-րդ մասը սահ- մանում է, որ վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ վճռաբեկ դատա- րանը սահմանում է մինչև մեկամսյա ժամկետ` ձևական սխալները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար: Այսինքն` օրենսդրորեն անձին տրամադրվում է որոշակի ժամանակահատված թույլ տրված սխալներն ուղղելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար:

Օրենսդրական մյուս երաշխիքի առնչությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 75-րդ հոդվածը նաև ամրագրում է, որ այն դեպքում, երբ ժամկետի վերջին օրը ոչ աշխատանքային օր է, ժամկետի ավարտման օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը: Սա ևս մեկ երաշխիք է դատավարական ժամկետների հաշվարկի արդյունավետ իրացման և անձի կողմից իր պարտականությունների իրացման համար:

Ելնելով  գործի  քննության արդյունքներից և  ղեկավարվելով  ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը։

  Ո Ր Ո Շ Ե Ց.

  1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածը համա- պատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
  2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 75-րդ հոդվածը համա- պատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
  3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փո- փոխություններով) 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնա- կան է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Մեկնաբանություններ