2014թ. հոկտեմբերի 6-ին Ստրասբուրգում հավաքվել էին շուրջ 90 իրավաբաններ Ռուսաստանից, Իտալիայից, Ուկրաինայից: Այս երկրները հանդիսանում են Եվրոպայի խորհրդի անդամ այն պետությունները, որոնցից Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ստացել է առավել մեծ քանակությամբ գանգատներ:
Դատարանը նրանց հետ անց է կացրել ուսումնական բնույթ կրող հանդիպում: Հիմնական ուշադրությունն ուղղվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան գանգատների ներկայացման ընթացակարգին: Այսպիսի հանդիպումները կազմում են Եվրոպայի խորհրդի գործունեության անբաժանելի մասը, որի նպատակն է ներպետական մակարդակում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի արդյունավետ կիրառումը: Հանդիպման մասնակիցները հանդիպման արդյունքում ավելի լավ պատկերացում են կազմում մարդու իրավուքների պաշտպանության եվրոպական համակարգի, նախադեպային իրավունքի, գանգատի ընդունելիության չափանիշների և ժամանակակից զարգացման միտումների մասին: Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև Դատարանի վճիռները կենսագործելու հետ կապված հարցեր:
Ոսումնական հանդիպումը կազմակերպվել էր Իրավական համագործակցության և փոխօգնության եվրոպական կենտրոնի կողմից՝ Եվրոպայի խորհրդի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի աջակցությամբ:
Հոկտեմբերի 7-ին հյուրերի համար ելույթ ունեցավ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը :
Սկզբնաղբյուր Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայք: