Ռուսաստանը մեր մրգի և բանջարեղենի կարիքն ունի. Նիկոլ Փաշինյան

Այսօր տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Ռուսաստան կատարած այցի ժամանակ պարզ է դարձել, որ Ռուսաստանի շուկան ունի մեր մրգի և բանջարեղենի կարիքը:

«Ռուսաստանի շուկան դրա կարիքն ունի և ՌԴ-ում հույս ունեն, որ մենք լիարժեք կկարողանանք ապահովել մրգի և բանջարեղենի մատակարարումը»,- իր խոսքում նշեց նա։

Վարչապետի խոսքերով կառավարությունն ու առնթեր մարմինները պետք է լրջորեն զբաղվեն այս հարցով, որպեսզի կարողանան լիարժեք օգտագործել մրգի և բանջարեղենի ողջ ներուժը: Վերջինս հույս հանտնեց, որ օրենսդրությունում և Սննդի անվտանգության տեսչությունում կատարվող  կառուցվածքային փոփոխությունները որևէ նեգատիվ ազդեցություն չեն ունենա այդ գործընթացի վրա:

Վարչապետը նաև հայտնեց, որ հայ-ռուսական հարաբերություններում ոչ մի խնդիր չկա:

«Այսօր կարող ենք արձանագրել, որ հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են դինամիկ և լավ տեմպերով, շատ ավելի լավ, քան ընդունված է կանխատեսել հայկական և ոչ միայն հայկական մամուլում»,- ասաց նա:

 

Մեկնաբանություններ