Նկատի ունենալով, որ մոտենում է գյուղատնտեսական ապրանքների արտահանման սեզոնը և ուժեղացվել է վերահսկողությունը, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հորդորում է բոլոր արտահանողներին լինել հնարավորինս ուշադիր՝ հետևել պտուղ-բանջարեղենի մակնշման, փաստաթղթավորման, ինչպես նաև բոլոր գործող տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանմանը:
Անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալու համար կարող եք զանգահարել Ծառայության թեժ գծին հետևյալ հեռախոսահամարներով՝ (012)90-60-90 և (010)-20-60-40:
Պտուղ-բանջարեղենի արտահանման որևէ սահմանափակում չկա, ավելին, բոլոր պահանջների պահպանման դեպքում, արտահանման հավաստագրումը կատարվում է արագացված ընթացակարգով՝ 20 րոպեում: Իսկ ինչ վերաբերում է ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահոսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) կողմից Հայաստանից ներկրվող լոլիկի և վարունգի խմբաքանակի ներկրման արգելքին և արտահանողին վերադարձնելուց հետո այն ներքին շուկայում իրացնելու մասին շրջանառվող լուրերին, ապա տեղեկացնում ենք, որ նշված խմբաքանակը Հայաստանի Հանրապետության տարածք չի վերադարձվել: Անցնելով համապատասխան դասակարգում և վերամշակում՝ այն սահմանված կարգով արտահանվել է: