Պատահարներ հանրապետության ճանապարհներին

Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 23.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 56/Ա հասցեի մոտ բախվել է էլեկտրասյանը:
Վարորդը շտապօգնության խմբի կողմից բուժօգնություն ստանալուց հետո հոկտեմբերի 15-ին՝ ժամը 03.00-ին, կրկին բուժօգնության համար դիմել  է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 7.00-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Բելինսկու փողոցի թիվ 5 տան մոտ բախվել է ծառի, ինչի հետևանքով 5 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 14.30-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Երևանի կենտրոնական գերեզմանատան մոտ բախվել է մայթեզրին կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային:
«Ֆոլքսվագեն»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 19.00-ի սահմաններում, Վանաձորի Բաղրամյան պողոտայի թիվ 160 հասցեի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 20-ամյա երիտասարդի և դիմել փախուստի. երիտասարդը «գլխուղեղի ցնցում և գլխի պատռված վերքեր» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը՝ ժամը 22.00-ին, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել է «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի 22-ամյա վարորդը, ով բացատրական աշխատանքների արդյունքում ներկայացել է ոստիկանություն:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի 1-ին փողոցի թիվ 40 տան դիմաց կողաշրջվել է, վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 00.05-ի սահմաններում, Գորիս քաղաքի Սյունիքի փողոցի թիվ 17 շենքի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 52-ամյա տղամարդու, ով «աջ նստոլոքի վերին երրորդականի փակ կոտրվածք, աջ ծնկան հոդի և աջ արմնկահոդի քերծվածքներ, կրծքավանդակի աջ կեսի առաջային պատի փափուկ հյուսվածքների սալջարդ հեմատոմա» ախտորոշմամբ նույն օրը, ժամը 1.05-ին, տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել է «Ֆոլքսվագեն-Վենտո» մակնիշի ավտոմեքենայի 47-ամյա վարորդը, ով ժամը 15.53-ին բերման է ենթարկվել ոստիկանություն և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 13.00-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Սիսիանի Թումանյան և Շահումյան փողոցների խաչմերուկում բախվել է «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել Աստրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 08.40-ի սահմաններում, Տավուշի մարզի Բերդավան-Զորական ճանապարհի 4-րդ կմ-ին՝ «Հայվալվի ղաշ» կոչվող տարածքում, իրար են բախվել «Օպել Վեկտրա» և «ԴԱՖ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել Վեկտրա»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 07.30-ի սահմաններում, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 35-րդ կմ-ին՝ Ուջան գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և վթարի ենթարկվել:
Վարորդը և ուղևորուհին տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 21.30-ի սահմաններում, «ՎԱԶ 21214» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատի մարզի Բերքանուշ-Դվին գյուղամիջյան ճանապարհին՝ Բերքանուշ գյուղի հատվածում, վրաերթի է ենթարկել 36-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի Խ.Աբովյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե պատի, ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 08.00-ի սահմաններում, «BMW 520» մակնիշի ավտոմեքենան Երասխ-Երևան ճանապարհի 48-րդ կմ-ին՝ Արարատ գյուղի հատվածում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 08.30-ի սահմաններում, «Նիսսան Պրիսաժ» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 19-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել ձորակը, ինչի հետևանքով վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 01.00-ի սահմաններում, «BMW X5» մակնիշի ավտոմեքենան Կոտայքի մարզի Ներքին Պտղնի գյուղից Գետամեջ գնացող ճանապարհին բախվել է ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող պատին, վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 18.00-ի սահմաններում, «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան Սյունիքի մարզի Գեղի համայնքից Գեղավանք տանող ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կամրջից գլորվել ձորը, վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 19.00-ի սահմաններում, «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Քաջարան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 5 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 77-ամյա տղամարդու և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11.30-ի սահմաններում, «ԳԱԶ 3309» մակնիշի աղբատար ավտոմեքենան Մեղրի քաղաքում կորցրել է կառավորումը և առաջամասով բախվել պատի, վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մեկնաբանություններ