Պաշտպանի արձանագրած խախտումների հիման վրա քրեական գործ է հարուցվել

Հոգեբուժարաններում ծառայությունների վճարովի մատուցման՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արձանագրած դեպքերի հիման վրա Քննչական կոմիտեում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը չհայտարարված այցերի ընթացքում հոգեբուժարաններում արձանագրել էր կոպիտ խախտումներ։

Այցերի ընթացքում վեր հանված խնդիրները, դրանց ուսումնասիրության արդյունքները, ինչպես նաև անհրաժեշտ լուծումների առաջարկները ներկայացվել էին ոլորտի իրավասու մարմիններին, իսկ արձանագրված որոշ տեղեկություններ ուղարկվել էին Գլխավոր դատախազություն՝ համապատասխան ընթացք տալու  նպատակով։ Նշված բոլոր հարցերը տեղ են գտել նաև Պաշտպանի համապատասխան արտահերթ զեկույցում:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկման աշխատանքները վկայում են, որ հոգեբուժական կազմակերպություններում շարունակվում են արձանագրվել խնդիրներ, որոնց լուծման ու խախտումների վերացման ուղղությամբ պետք է ձեռնարկվեն անհետաձգելի և գործուն քայլեր:

Մեկնաբանություններ