Ուսումնական հաստատությունների ղեկավարներին կոչ եմ անում զերծ մնալ նման ուղղորդումներից. Արայիկ Հարությունյան

Քիչ առաջ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարությամբ է հանդես եկել: Հայտարարության մեջ ասվոմ է՝

«Նախկինում որոշ ԲՈՒՀ-եր ու ուսումնական այլ հաստատություններ ուղղորդել են իրենց աշխատակիցներին հաշիվներ բացել կոնկրետ բանկերում և իրենց աշխատավարձերը ստանալ այդ բանկերի քարտերով: Այդ ուսումնական հաստատությունների ղեկավարներին կոչ եմ անում այսուհետ զերծ մնալ նման ուղղորդումներից և չխոչընդոտել իրենց աշխատակիցներին օգտվել այլ բանկերի ծառայություններից:

Շնորհակալություն համագործակցության համար»:

Մեկնաբանություններ