Այսօր առավոտյան 09։30-ից ԵՊՀ-ի դիմաց շարունակվում է ուսանողների բողոքի ակցիան։ Արդեն 4-րդ օրն է, ինչ ուսանողները դասադուլ են անում՝ այդ կերպ պայքարելով, տարկետման իրավունքի սահմանափակման դեմ:
Այս պահին ուսանողները երթով շրջում են ԵՊՀ ֆակուլտետների մասնաշենքերի մոտով, որից հետո ժամը 18։00-ին գնալու են ԱԺ-ի մոտ, որպեսզի մասնակցեն օրենքի նախագծի քննարկմանը։
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանի խոսքերով՝ իրենք պետք է ներկա գտնվեն այդ քննարկմանը և ներկայացնեն իրենց մտահոգությունները։