Ուկրաինան Ռուսաստանի դեմ 6 հայց է ներկայացրել ՄԻԵԴ և 2 հայց՝ Արդարադատության միջազգային դատարան 

Ուկրաինայի Արդարադատության նախարարը հայտարարել է, որ Ուկրաինան 6 հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) և 3 հայց՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան։ Նրա խոսքերով՝ Ուկրաինան հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան՝ Ռուսաստանի կողմից ահաբեկչության ֆինանսավորման, այլ ազգերի նկատմամբ խտրականության դրսևորումների և Ուկրաինային պատկանող հանքավայրերի և լանդշաֆտային գոտիների գրավման վերաբերյալ։

Օգոստոսի 13-ին Ուկրաինան Ռուսաստանի դեմ ներկայացրել է 6-րդ հայցը՝ քաղբանտարկյալների իրավունքների խախտման վերաբերյալ։ Ավելի վաղ, Ուկրաինան 5 հայց է ներկայացրել ՄԻԵԴ։ Մասնավորապես՝ Ուկրաինան բողոքել է Ռուսաստանի իշխանությունների կողմից իրականացվող խախտումների մասին և պահանջել է պատժել պաշտոնեական դիրքը չարաշահող բոլոր պաշտոնյաներին։ Ուկրաինայի Արդարադատության նախարարը հույս է հայտնել, որ ՄԻԵԴ-ը Ռուսաստանի դեմ Ուկրաինայի ներկայացրած հայցերի քննությունը կսկսի 2019 թվականի սկզբին։

Ուկրաինայի ներկայացրած 4 հայցերը վերաբերում են Ղրիմում ուկրաինացիներւի նկատմամբ խտրական վերաբերմունքի դրսևորումներին և նրանց իրավունքների խախտումներին (առևանգում, սպանություն, ազատազրկում, սեփականության իրավունքի խախտում, դատարանի մատչելիության իրավունքի խախտում): Բացի այդ, Ուկրաինան նաև հայց է ներկայացրել ՄԻԵԴ՝ Դոնբասում իրականացվող ռազմական գործողությունների ժամանակ Ռուսաստանի իշխանությունների կողմից կատարված մարդու իրավունքների զանգվածային խախտումների վերաբերյալ։ Ուկրաինայի 5-րդ հայցը վերաբերում է ազգությամբ ռուս ահաբեկիչների կողմից Ուկրաինայի Լուգանսկի մարզի մանկատներից որբ երեխաների առևանգմանը։ 6-րդ հայցը վերաբերում է կալանավայրերում և ուղղիչ հաստատություններում ազատազրկված անձանց իրավունքների խախտումներին։

Մեկնաբանություններ