Հունիսի 12-ին Ուկրաինան Ռուսաստանի դեմ հայց կներկայացնի ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ երկու կոնվենցիաների ենթադրյալ խախտումների համար։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինը հայտարարել է լրատվամիջոցներին, որ Ուկրաինան կներկայացնի Ռուսաստանի դեմ հայցը ընթացիկ տարվա հունիսի 12-ին։ Նա հայտարարել է, որ Ռուսաստանը խախտել է «Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» միջազգային կոնվենցիան և «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիան։ Ուկրաինայի արտգործնախարարը հավելել է, որ Ուկրաինան պատրաստվում է նաև հուշագիր ներկայացնել Արդարադատության միջազգային դատարան։ Կլիմկինի խոսքերով՝ հուշագիրը կարող է հաստատել Ռուսաստանի կողմից Ղրիմի թաթարների և ուկրաինացիների իրավունքների ոտնահարման մասին։
Արտգործնախարարը շեշտել է, որ Ուկրաինան լրջորեն մտադիր է ապացուցել կոնվենցիայի
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա մայիսին Հաագայի Արբիտրաժային դատարանը որոշել է, որ Ռուսաստանը պարտավոր է մի շարք ուկրաինական ընկերություններին գումար վճարել՝ 2014 թվականին Ղրիմը Ռուսաստանին