Ուկրաինան գրավոր մեկնաբանություններ և դիտողություններ է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան` Ռուսաստանի կողմից ներկայացված առարկությունների վերաբերյալ։
Ավելի վաղ հայտարարվել է, որ 2018 թվականի հունիսի 12-ին Ուկրաինան հայց է ներկայացրել Ռուսաստանի դեմ Միջազգային դատարան՝ «Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» միջազգային կոնվենցիայի և «Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի խախտումների վերաբերյալ։ Ռուսաստանն իր հերթին մեկնաբանություններ և դիտողություններ է ներկայացրել Միջազգային դատարան՝ իր դեմ Ուկրաինայի ներկայացրած հայցի վերաբերյալ, որոնց մեջ նշել է, որ վերոհիշյալ կոնվենցիաների խախտումների մասին իր դեմ ներկայացված հայցի քննությունը Միջազգային դատարանի իրավասության շրջանակներից դուրս է, և Միջազգային դատարանը չի կարող քննել այդ հայցը։
Միջազգային դատարանի կարգադրությամբ՝ մինչև 2019 թվականի հունվարի 14-ը Ուկրաինան նույնպես պետք է ՄԱԿ-ի դատարան ներկայացներ Ռուսաստանի մեկնաբանությունների վերաբերյալ իր գրավոր դիրքորոշումը։
Այսպիսով, Ուկրաինայի Արտաքին գործերի նախարարության հաղորդած տեղեկությունների համաձայն՝ Ուկրաինան կատարել է վեճի նախնական լուծման բոլոր պահանջները, հետևաբար, Հաագայի դատարանը կարող է շարունակել Ռուսաստանի դեմ ներկայացրած հայցի քննությունը:
Գործի շրջանակներում Ուկրաինան ընդդեմ Ռուսաստանի գործով լսումներ կիրականացվեն, և մեկ ամսվա ընթացքում միջազգային դատական ատյանները որոշում կհրապարակեն։ Ուկրաինայի իշխանությունները պնդում են, որ Ռուսաստանը աջակցում է ահաբեկչությանը, զենք է մատակարարում Ուկրաինային և Ղրիմի թաթարների և ուկրաինացիների նկատմամբ խտրական վերաբերմունք է ցուցաբերում: Ուկրաինայի իշխանությունների համոզմամբ՝ հաշվի առնելով Ռուսաստանի իշխանությունների կողմից կատարված խախտումների մասին վկայող հիմնավոր ապացույցները և փաստարկները՝ սույն գործով միջազգային դատական ատյանները որոշում կկայացնեն Ուկրաինայի օգտին։