Նոր նշանակումներ` վարչապետի որոշմամբ

Այսօր ՀՀ վարչապետ Կարեն կարապետյանը որոշումներ է ընդունել: Առաջին որոշումը վերաբերում է Ալիկ Հակոբյանին  Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ նշանակելուն: Որոշման մեջ ասվում է`

«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասի 2.1-ին ենթակետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 27-ի N 444-Ն որոշման N 1 հավելվածի 18-րդ կետը՝
Ալիկ Հակոբյանին նշանակել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»։

Երկրորդ որոշումը` Արտաշես Ջավադյանին  Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ նշանակելու մասին է: Որոշման մեջ ասվում է`

«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասի 2.1-ին ենթակետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 27-ի N 444-Ն որոշման N 1 հավելվածի 18-րդ կետը՝
Արտաշես Ջավադյանին նշանակել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»։

Իսկ երրորդ որոշումը ` Գոհար Փանաջյանին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ նշանակելու մասին է: Որոշման մեջ ասվումէ`

«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասի 2.1-ին ենթակետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 27-ի N 444-Ն որոշման N 1 հավելվածի 18-րդ կետը՝
Գոհար Փանաջյանին նշանակել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»։

Մեկնաբանություններ