ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է կատարել: Վարչապետի հրամանագրով Արսեն Մանուկյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ, իսկ Զարուհի Բաթոյանը և Արման Ուդումյանը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալներ:
Վարչապետի այլ հրամանագրով Նարեկ Բաբայանը նշանակվել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ:
Դավիթ Գյուրջյանը՝ կրթության և գիտության նախարարության լեզվի կոմիտեի նախագահ:
Արմեն Հարությունյանը՝ գյուղատնտեսության նախարարի տեղակալ։
Իսկ Հակոբ Հակոբյանը նշանակվել է արդարադատության նախարարության գլխավոր հարկադիր կատարող։