ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է նշանակել փոխնախարարներ նշանակելու վերաբերյալ:
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ռուբեն Ռուբինյանը նշանակվել է արտգործնախարարի տեղակալ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Ռուբեն Ռուբինյանին նշանակել արտաքին գործերի նախարարի տեղակալ»,-ասված է հրամանագրում։
Վարչապետի մեկ այլ որոշմամբ պաշտպանության նախարարի տեղակալ է նշանակվել Գաբրիել Բալայանը:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Գաբրիել Բալայանին նշանակել պաշտպանության նախարարի տեղակալ»,-ասված է որոշման տեքստում։
Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշմամբ պաշտպանության փոխնախարար է նշանակվել նաև Մակար Ղամբարյանը:
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Մակար Ղամբարյանին նշանակել պաշտպանության նախարարի տեղակալ։
Վարչապետի որոշմամբ՝ Նազենի Ղարիբյանը նշանակվել է մշակույթի փոխնախարար:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Նազենի Ղարիբյանին նշանակել մշակույթի նախարարի տեղակալ»,-ասված է որոշման մեջ