Մշակվել է հոգեբուժական կազմակերպություններում մշտադիտարկման ուղեցույց.ՄԻՊ

Հոգեբուժական կազմակերպություններում արդյունավետ մշտադիտարկում (մոնիտորինգ) իրականացնելու նպատակով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մշակվել է ուղեցույց։

Այդ ուղեցույցի հիման վրա Պաշտպանի իրավասու ներկայացուցիչները 2017 թվականի ընթացքում մշտադիտարկում են իրականացրել հոգեբուժական կազմակերպություններում։ Առաջիկայում կհրապարակվի մոնիտորինգի արդյունքների մասին «Հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ» Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցը։

Ուղեցույցը մշակվել է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի հետ համագործակցության շրջանակում։ Ուղեցույցը հասանելի է այստեղ:

Մեկնաբանություններ