Մշակույթի նախարարի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Արթուր Պողոսյանը

Այսօր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նոր որոշում է ընդունել, համաձայն որի Մշակույթի նախարարի պարտականությունները ժամանակավորապես կդրվի նախարարի տեղակալի պաշտոնակատար Արթուր Պողոսյանի վրա: Որոշման մեջ ասվում է՝

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 152-րդ հոդվածի 1-ին մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով ՝ մշակույթի նախարարի պարտականությունները ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալի պաշտոնակատար Արթուր Պողոսյանի վրա»:

Մեկնաբանություններ