Միջազգային կառույցները կաջակցեն ԱԻ նախարարությանը

ՀՀ ԱԻՆ-ից տեղեկանում ենք, որ Օգոստոսի 29-ին ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը նախարարությունում հրավիրել էր միջազգային կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն: Հանդիպմանը ներկա էին Եվրամիության, Համաշխարհային բանկի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներկայացուցիչները:

Քննարկման հիմնական թեմաներն էին միջազգային կառույցների օժանդակությամբ «Նաիրիտ» գործարանի առկա վիճակի ուսումնասիրությունը և խնդիրների լուծման հնարավոր տարբերակները:

Հանդիպման ընթացքում դիտարկվեցին միջազգային փորձագետների օգնությամբ գործարանի, դրա քիմիական և էկոլոգիական ռիսկերի, բնակչության և շրջակա միջավայրի վրա հնարավոր բացասական ազդեցության գնահատման հարցերը:

Քննարկմանը ներկա միջազգային կառույցների ներկայացուցիչները մեծ պատրաստակամություն հայտնեցին բոլոր հնարավոր միջոցներով աջակցել ԱԻ նախարարությանը:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում Եվրամիության, Համաշխարհային բանկի և ՄԱԿ-ի շրջակա միջավայրի պահպանության ծրագրի (UNEP) աջակցությամբ բարձրակարգ փորձագետներ հրավիրել Հայաստան, որոնց իրականացրած գնահատման հիման վրա կմշակվի առկա խնդիրների լուծմանն ուղղված ծրագիր և կսկսեն աշխատանքներ տարվել դրա իրականացման համար անհրաժեշտ միջոցների հայթյաթման ուղղությամբ:

Մեկնաբանություններ