Միկրոավտոբուսում կատարված գողությունը բացահայտվեց. կասկածյալը բերման է ենթարկվել

Հոկտեմբերի 11-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1987 թ. ծնված Գրիգորի Կ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 13.15-ին, Ծիծեռնակաբերդի խճուղու 3 հասցեում գործող առևտրի կենտրոնի մոտ՝ թիվ 27 երթուղու միկրոավտոբուսի սրահում, իր տաբատի գրպանից գողացել են դրամապանակը:

Հոկտեմբերի 17-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 29 հասցեի մոտից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Սպարտակ Մ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է հետաքննություն:

Մեկնաբանություններ