Մերկելը չի տեսնում Վրաստանը ՆԱՏՕ-ում առաջիկայում

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թբիլիսիում հայտարարել է, որ «անկեղծորեն » համարում է անհնարին մոտակայում Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցելը Հարավայի Օսիայի և Աբխազիայի հետ խնդիրների պատճառով։ Այս մասին հայտնում է Թբիլիսիի «ՀԱՅԱՑՔ» թերթը։

Վրաստանի պետհամալսարանի ուսանողների հետ հանդիպմանը կանցլերն ասել է, որ չի տեսնում  Վրաստանը ՆԱՏՕ-ում՝ ընդգելով՝ «Աբխազիայի և Հարավային Օսիայի կոնտեքստում» ։

«Մենք չենք կարող խոսել առաջիկա անդամակցության մասին, սա Գերմանիայի դիրքորոշումն է, և այս դիրքորոշումը չի փոխվելու», —ասել է Մերկելը։

Մերկելը հայտնել է , որ չնայած դրան, ՆԱՏՕ-ի վերջին գագաթաժողովում Վրաստանը ստացել է իր փաթեթը։

Կանցլերը նշել է, որ Վրաստանում կհանդիպի գերմանացի զինվորների հետ, որոնք մասնակցել են  բազմազգ զորավարժություններին:

Նա նշել է, որ Գերմանիան և Վրաստանը համատեղ գործում են ՆԱՏՕ-ի առաքելությանը Աֆղանստանում, և Վրաստանը ներգրավված է Հյուսիսատլանտյան դաշինքի և Եվրոպական Միության  հովանու ներքո այլ առաքելությունների:

«Աստիճանաբար ամեն ինչ ավելի մոտ է, աճում է: Սա է իմ պատասխանը», – ասել է նա:

Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակությունը խոստացվել է 2008 թ., սակայն  երկիրը  դեռ չի ստացել  «Անդամակցության գործողությունների պլան»:

Մեկնաբանություններ