Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վերընտրել է փոխնախագահին

screenshot-by-nimbus (1)Դատավոր Ժոզեպ Կասադեվալը (Անդորրա) սեպտեմբերի 15-ին վերընտրվել է ՄԻԵԴ-ի փոխնախագահի պաշտոնում: Նա նաև բաժանմանմունքի նախագահ է: Երկու պաշտոնների համար էլ սահմանված է եռամյա ժամկետ, որն սկսվելու է 2014թ. նոյեմբերի 4-ին:

Դատարանը բաղկացած է 47 դատավորներից, որոնք ներկայացնում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան վավերացրած երկրների ներկայացուցիչները: Դատավորները աշխատում են 5 բաժանմունքներում, որոնք ձևավորում են 7 դատավորից կազմված Պալատներ: Դատարանն ունի նաև Մեծ պալատ, որի կազմում  կա 17 դատավոր: Դատարանն ունի 2 փոխնախագահ, որոնք ի պաշտոնե համարվում են երկու բաժանմունքների նախագահներ, մյուս երեք բաժանմունքները ուղղակի ունեն իրենց նախագահները:

Դատավոր Կասադեվալը ծնվել է 1946 թ. սեպտեմբերի 16-ին, Մադրիդում ստացել է առաջին գիտական աստիճանը իրավագիտության ոլորտում, 1978թ. զբաղեցրել է Անդորրա լա Վելլայի քաղաքապետարանի գլխավոր քարտուղարի պաշտոնը, 1980 թ. դարձել է Իրավաբանների միության գլխավոր քարտուղար, 1993-95 թթ. եղել է Իսպանիայի ազգային բաց համալսարանի պրոֆեսոր, 1996 թ.-ից Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր է, 2008 թ. փետրվարի 1-ից բաժանմունքի նախագահ է, իսկ 2011թ. նոյեմբերի 4-ից` Դատարանի փոխնախագահ:

Մեկնաբանություններ