Միասին խաղաղ ապրել նշանակում է՝ ընդունել որոշակի տարբերություններ, ունենալ լսելու, ճանաչելու, հարգելու և ուրիշներին գնահատելու ունակություն, ունենալ միասին և խաղաղ ապրելու ընդունակություն։
ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը, առաջնորդվելով ՄԱԿ-ի Կանոնադրությամբ, ներառյալ դրանում տեղ գտած նպատակներով և սկզբունքներով, ինչպես նաև հավատարիմ մնալով ապագա սերունդներին պատերազմական աղետից զերծ պահելու իր 2017թ. դեկտեմբերի 8-ի 72/130 բանաձևին, հռչակել է մայիսի 16-ը Միասին խաղաղ ապրելու միջազգային օր։ Այն համախմբում է բոլոր անդամ երկրներին, ՄԱԿ-ի համակարգում գործող և այլ միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններին, ինչպես նաև՝ հասարակական կազմակերպություններին և անհատներին, նշելու այս օրը համաձայն վերջիններիս տեղական, ազգային և տարածաշրջանային համայնքների մշակույթի և այլ համապատասխան պայմանների ու սովորույթների, ներառյալ՝ կրթական և հանրության իրազեկվածությունը բարձրացնող միջոցառումների միջոցով։
Այսպիսով, մայիսի 16-ը համարվում է խաղաղության, հանդուրժողականության, ներողամտության և փոխըմբռնման օր։ Օրվա նպատակն է՝ ՄԱԿ-ի բոլոր անդամ երկրներում տարածել համերաշխության և ներդաշնակության՝ կայուն և ապահով աշխարհում միասին խաղաղ ապրելու նպատակով։