Ինչպես տեղեկացրել էինք` նոյեմբերի 25-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 172-րդ կմ-ին դուրս էր եկել հանդիպակաց գոտի և բախվել «ՄԱՆ» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-21063»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց, իսկ մյուս ուղևորը` 1942 թ. ծնված Էլինա Սամսոնյանը, տեղում մահացել էր:
Դեկտեմբերի 16-ին, ժամը 16.30-ին, հիվանդանոց տեղափոխված մյուս ուղևորուհին` 1960 թ. ծնված Անժելա Նահապետյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Քննությունը շարունակվում է: