Թունավորվել են գազօջախի փականը անզգուշաբար բաց թողնելու հետևանքով արտանետված գազից

Դեկտեմբերի 17-ին, ժամը 5.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում գազով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1983 թ. ծնված Բաղիշ Հ.-ն, 1994 թ. ծնված Մարո Ջ.-ն, 1986 թ. ծնված Լուսինե Հ.-ն, 2006 թ. ծնված Սևակ Հ.-ն և 2007 թ. ծնված Վահե Հ.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ վերջիններս նույն օրը, ժամը 2.30-ի սահմաններում, իրենց տանը թունավորվել են գազօջախի փականը անզգուշաբար բաց թողնելու հետևանքով արտանետված գազից:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է քննություն: