Տրանսպորտային միջոցների հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով Երևան քաղաքի Մոլդովական, Թոթովենցի և Բագրևանդի փողոցների խաչմերուկում 2017 թվականի նոյեմբերի 17-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Նշված խաչմերուկի Մոլդովական և Թոթովենցի փողոցների հատման տեղամասում՝ Մոլդովական փողոցի տվյալ հատվածի մայթի նեղացման հաշվին խաչմերուկում կազմակերպվել է լրացուցիչ երթևեկելի գոտի միայն աջ շրջադարձով դեպի Մոլդովական փողոց երթևեկող տրանսպորտային միջոցների համար, որի շնորհիվ նշված խաչմերուկից Մոլդովական փողոցով Գայի պողոտայի ուղղությամբ տրանսպորտային միջոցները այսուհետ կերթևեկեն անընդհատ՝ առանց հապաղումների: