Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը մասնակցել է Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Աստանայում կայացած Եվրոպական և Կենտրոնական Ասիայի ազգային վիճակագրական գրասենյակների և ոլորտային նախարարությունների TransMonEE ցանցային հանդիպմանը: Հանդիպման շրջանակում քննարկվել են արդարադատության մատչելիության և երեխաների նկատմամբ բռնության վերաբերյալ տվյալների հավաքագրման, վերլուծության, տարածման և դրանց օգտագործման բարելավման վերաբերյալ հարցեր: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալն իր ելույթում ներկայացրել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի միջև ձևավորված սերտ համագործակցությունը արդարադատության մատչելիության և երեխաների նկատմամբ բռնության վերաբերյալ տվյալների հավաքագրման ոլորտում: Գործուղման ընթացքում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, անչափահասների արդարադատության խորհրդի նախագահ Սուրեն Քրմոյանը մի շարք կարևոր հանդիպումներ է ունեցել, մասնավորապես՝ Ղազախստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Է.Ազիմովայի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են անչափահասների արդարադատության և վիճակագրության հավաքագրման ոլորտի հարցեր: Ս.Քրմոյանը հանդիպել է նաև Ղազախստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավարի հետ և քննարկել է էլեկտրոնային արդարադատության և էլեկտրոնային դատարանների հետ կապված հարցեր: Ղազախստան կատարած այցի շրջանակում նախարարի տեղակալը հանդիպել է նաև Ղազախստանի Ներքին գործերի նախարարության գործընկերների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում համագործակցության հետ կապված հարցեր:
Վերջին լուրեր
Ամենաընթերցվածներ
ՀՀ քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին և Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին օրենքում...
«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և ««Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծի ընդունմամբ հնարավոր...
ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը
«Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին», «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքների և հարակից օրենքների նախագծերը ներկայացվում...
Չօգտագործման հիմքով ապրանքային նշանի նկատմամբ իրավունքների կորուստ
Ինչպես նշվել է մեր կողմից հրապարակված մի շարք իրազեկումներում, ապրանքային
նշանը, լինելով ապրանքների և ծառայությունների անհատականացման միջոց, մտավոր սեփականության
իրավունքի զարգացմանը զուգընթաց մեծ դերակատարություն...
Ակնարկ․ վարչական դատարանի իրավասությունը նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը որոշելիս
«Նորմատիվ իրավական
ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածում նորմատիվ իրավական ակտ հասկացությունը սահմանվում
է որպես Հայաստանի Հանրապետության ժողովրդի, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված
մարմինների կամ պաշտոնատար...
Արհեստական բանականությունը որպես հեղինակային իրավունքի սուբյեկտ
Ինչպես արդեն գիտենք, 21-րդ դարը հայտնի է որպես թվային տեխնոլոգիաների հեղափոխության և զարգացման դարաշրջան և մի շարք ոլորտներում վերջիններս ուղղակիորեն կամ անուղղակիորեն...