Այսօր Ազգային ժողովում 64 կողմ, 27 դեմ ձայներով Սահմանադրական դատարանի անդամ ընտրվեց Աժ պատգամավոր Հրայր Թովմասյանն :
ԱԺ 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 93-ը, երկու քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:
Հրայր Թովմասյանը շնորահակալություն հայտնեց վստահության համար: «Ստանձնելով Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնը՝ ՀՀ ժողովրդի առջև երդվում եմ՝ ապահովել Սահմանադրության գերակայությունը, լինել անաչառ և հավատարիմ մնալ ՍԴ անդամի երդմանը»,-հայտարարեց նա, նաև անդրադառնալով դեմ ձայներին. «Իսկ 27 դեմ ձայները ընկալում եմ այսպես, որ իրենք չէին ուզում, որ ԱԺ-ից գնամ: Շնորհակալ եմ: Ես ձեզ կկարոտեմ»:
Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանը հրաժարվել էր նաև խորհրդարանի պետաիրավական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Այդ պաշտոնում նրան կփոխարինի Գևորգ Կոստանյանը: