Հորդորում ենք ձեռնպահ մնալ ճանապարհային նշանները վնասելուց. դրանց բացակայությունը կարող է հանգեցնել վթարային իրավիճակների

Հորդորում ենք ձեռնպահ մնալ ճանապարհային նշանները վնասելուց. դրանց
բացակայությունը կարող է հանգեցնել վթարային իրավիճակների Երևան-Սևան-Իջևան միջպետական (Մ-4) ավտոճանապարհի մի շարք հատվածներում հոկտեմբերի 17-ից մեկնարկած նորոգման աշխատանքները շարունակվում են։
Երթևեկության անվտանգությունն ապահովելու համար այդ հատվածներում տեղադրվել են ճանապարհային համապատասխան նշաններ և լուսային ու անդրադարձիչ համակարգեր։

Սակայն պարբերաբար արձանագրվում են դրանց գողանալու և վնասելու միջադեպեր։

Շինարարությունն իրականացնող կապալառու կազմակերպությունը վերատեղադրում, լրացնում է դրանք, սակայն իրավիճակը նորից կրկնվում է։

Բնակչությանը և վարորդներին հորդորում ենք չպոկել, չտանել ճանապարհային
նշանները և լուսային անդրադարձիչները։ Դրանք տեղադրված են ճանապարհային
երթևեկության անվտանգության համար։ Դրանց բացակայությամբ կամ պակասով կարող է ստեղծվել վթարավտանգ իրավիճակ, ինչն էլ իր հերթին կարող է հանգեցնել
անդառնալի հետևանքների։

Մեկնաբանություններ