2019 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանի ՀՆԱ-ն ավելացել է էական՝ 7,9 տոկոսով, անցած տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ։ Այս մասին ասվում է Համաշխարհային բանկի դեկտեմբերյան հաշվետվությունում։
«ՀՆԱ աճը մնում է ուժեղ»,- ասվում է Հայաստանի վերաբերյալ հաշվետվությունում։
Համաշխարհային բանկի փորձագետները կարծում են, որ այդ աճը զգալի չափով պայմանավորված է մասնավոր սպառմամբ։ Ինչ վերաբերում է արտադրությանը, աճի մեծ մասը բաժին է ընկել առեւտրին եւ սպասարկումներին, իսկ մնացած մասը՝ արդյունաբերությանը, հիմնականում արտադրությանը, օգտակար հանածոների արդյունահանմանը եւ շինարարությանը։
Արդյունաբերական արտադրությունը ավելացել է 9 տոկոսով, այն դեպքում, երբ արտադրությունը լեռնահանքային ճյուղում վերականգնվել է 18 տոկոսով, քանի որ սեկտորը շարունակում է վերականգնվել 2018-ին արտադրության խափանումներից հետո։
Նշվում է, որ գնաճը նոյեմբերին շարունակել է աճել, իսկ սպառողական գները ավելացել են 1 տոկոսով նոյեմբերին։ Գնաճի միջին տարեկան մակարդակը անցած տարվա նոյեմբերից մինչեւ 2019-ի նոյեմբեր մնացել է 1,5 տոկոսի մակարդակում։
Միեւնույն ժամանակ, տրանսպորտային միջոցների ներմուծման խիստ աճը եւ ոսկու արտահանման կրճատումը ավելացրել են առեւտրային դեֆիցիտը։