ՀՀ դատարանների խորհրդի որոշումը դատական սանկցիայի կիրառման ժամանակի վերաբերյալ

ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը հանդես է եկել պարզաբանմամբ՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից օրեր առաջ բարձրացված հարցի վերաբերյալ՝ կապված «նիստերի դահլիճից հեռացնել» դատական սանկցիայի կիրառման համար նախատեսված ժամանակի (ժամի) հաշվարկման կարգի հետ:

Հայաստանի դատական համակարգի պաշտոնական կայքից տեղեկացնում են, որ ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը, ուսումնասիրելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից վերոգրյալ հարցի պարզաբանման վերաբերյալ ներկայացված դիմումը, ներպետական համապատասխան իրավակարգավորումների, դատական պրակտիկայի, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների ուսումնասիրության և վերլուծության արդյունքում արձանագրել է.

«ՀՀ դատական օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասով (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3141-րդ հոդվածի 2-րդ մաս) սահմանված «նիստերի դահլիճից հեռացնել» դատական սանկցիայի կիրառման համար նախատեսված ժամանակը (ժամը) սահմանափակված է դատական նիստի ժամանակահատվածով («դատական աշխատանքային ժամ»)»:

Մեկնաբանություններ