ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ Օգոստոսի 26-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել այն մասին, որ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Հերացու փողոցի թիվ 2/Ա հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել անձը չպարզված մի տղամարդու և իր ավտոմեքենայով տեղափոխել նրան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Օգոստոսի 30-ին՝ ժամը 21.00-ին, վրաերթի ենթարկված տղամարդը, հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է նախաքննություն: