Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նորանշանակ պետի անունը:
«Ուրախ եմ ներկայացնել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետին. գեներալ-մայոր Արտակ Դավթյան»,- գրել է նա:
Կենսագրական տվյալներ
Արտակ Մաթևոսի Դավթյան (ծնվել է 1970 թ., գ. Բամբակաշատ, Հոկտեմբերյանի շրջան), ՀՀ ռազմական գործիչ, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր (2010)։
Կրթություն
-
Ավարտել է գյուղի իջնակարգ դպրոցը, ապա Մոսկվայի բարձրագույն ռազմական ուսումնարանը։
-
1995 թվականին ընդունվել և 1998 թվականին ոսկե մեդալով ավարտել է Մոսկվայի Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։
-
Վերապատրաստվել է ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայում։
Զինվորական ծառայությունը
-
1990 թվականից մասնակցել է Շահումյանի, Զանգեզուրի և Հորադիսի մատույցներում մղվող բոլոր մարտական գործողություններին։ Կռվել է Շահումյանում՝ Շահեն Մեղրյանի հայդուկային ջոկատում։ Այնուհետև Լուսակերտի բրիգադով եղել է Մեղրիում, ապա Ղափանում` պաշտպանելով Եղվարդ և Ագարակ գյուղերը։ Այնուհետև մասնակցել է Սրաշենի ազատագրմանը և Տրիդցատկա, Յըմըզլու, Յուխարի ադրբեջանական գյուղերի կրակակետերի ոչնչացմանը։
-
1998 թվականից – բանակային կորպուսի շտաբի պետ, Նոյեմբերյանի գնդի հրամանատար, 5-րդ բանակային կորպուսի շտաբի պետ։
-
2007 թվականի հուլիսի 20-ից 2009 թվականի հունվարի 31-ը – Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալ։
-
2009 թվականի հունվարի 31-ին ՀՀ Նախագահի հրաանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ` ազատվելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից:
Պարգևներ և կոչումներ
-
Գեներալ-մայոր (2010)
-
«Վարդան Մամիկոնյան» շքանշան (2011):
-
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (2015)
-
Արիության մեդալ:
-
ՀՀ ՊՆ «Դրաստամատ Կանայան» մեդա։
-
ՀՀ ՊՆ Ոսկե մեդալ։