Հոկտեմբերի 8-ին հայտնի է դարձել, թե ովքեր են հաղթող ճանաչվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում: Մասնավորապես, համաձայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի աշխատակազմի հայտարարության, մրցույթում հաղթող ճանաչված անձինք են. Արմեն Շուրայի Հարությունյանը, Արայիկ Գառնիկի Ղազարյանը և Նելիկ Նիկողոսի Հարությունյանը:
Հիշեցնենք, որ ՄԻԵԴ դատավորների մրցույթին մասնակցելու համար մրցութային երկրորդ՝ հարցազրույցի փուլ էր անցել 13 հոգի: Սակայն նրանցից երկուսը՝ Հակոբ Ղարախանյանը և Արմեն Մելքումյանը հարցազրույցին չէին ներկայացել և Հաննաժողովի կողմից համարվեցին հարցազրույցին չմասնակցած: Եւս 2 հոգի՝ Արայիկ Մելքումյանը և Նորա Կարապետյանը, իրենց գրավոր դիմումների համաձայն, հանվել են հարցազրույցի մասնակիցների ցուցակից:
Հանձնաժողովն ամփոփել է հարցազրույցին մասնակցած 9 թեկնածուների արդյունքները.
- Արմեն Շուրայի Հարությունյան, 95.67 միավոր
- Արայիկ Գառնիկի Ղազարյան, 84.05 միավոր
- Վիգեն Վլադիմիրի Քոչարյան, 81.27 միավոր
- Վահե Միշայի Գրիգորյան, 72.66 միավոր
- Եղիշե Գրիգորի Կիրակոսյան, 71.58 միավոր
- Դավիթ Մհերի Խաչատուրյան, 70.93 միավոր
- Դավիթ Լեւոնի Հակոբյան, 69.6 միավոր
- Նելիկ Նիկողոսի Հարությունյան, 58.05 միավոր
- Լիզա Ռաֆիկի Գրիգորյան, 57.01 միավոր
Մրցութային հանձնաժողովը, հաշվի առնելով 1-3-րդ տեղերը զբաղեցնող թեկնածուները արական սեռի ներկայացուցիչներ են և հիմնվելով սեռերի ներկայացվածության սկզբունի վրա, անհրաժեշտ է համարել 3-րդ տեղը զբաղեցրած հավակնորդին (Վիգեն Քոչարյան) առավելագույն միավորը հավաքած իգական սեռի ներկյացուցչով՝ Նելիկ Հարությունյանով:
Հաղթող ճանաչված 3 թեկնածուների ցուցակը հաստատման համար ներկայացվելու է ՀՀ Նախագահին:
Մրցութային հանձնախողովը հայտարարությանը կից հրապարակվել է նաև Հանձնաժողովի 2014թ. հոկտեմբերի 7-8 նիստի թիվ N 3 արձանագրությունը:
Աղբյուրը՝ justice.am