Հոկտեմբերի 9-ին թուրքական բանակը և օդուժը սկսել էհրետակոծել քրդական ջոկատների հսկողության տակ գտնվող Սիրիայի հյուսիսային շրջանում գտնվող Ռաս Ալ Այն ավանը։Նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ գործողության անունն է «Խաղաղության ակունք»։Գործողությանը մասնակցել են նաև սիրիացի ապստամբները՝ մոտ 14 հազար ապստամբ Սիրիայի հյուսիսարևմտյան շրջանից տեղափոխվել են Թուրքիայի տարածք, որտեղից, միանալով թուրքերին, փոքր ջոկատներով պետք է մտնեն Սիրիա։ Էրդողանի փոխանցմամբ՝ «Խաղաղության գարուն» օպերացիայի նպատակն է «վերացնել Թուրքիայի հարավային սահմանին գտնվող ահաբեկչության միջանցքը, չեզոքացնել քուրդ զինյալներին և «Իսլամական պետության» ջոկատները, ստեղծել անվտանգության գոտի և ապահովել սիրիացի փախստականների վերադարձի պայմաններ»։
Թուրքիայի գործողությունը մեծ քննադատության է արժանացել ամբողջ աշխարհում։ «Ես ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը դատապարտում է Թուրքիայի ներխուժմանգործողությունը», – հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության նիստի ժամանակ անդրադառնալով այդ հարցին։«Մենք մտահոգված ենք իրավիճակով, որովհետև, մեր գնահատմամբ, այդ գործողությունը ավելի կխորացնի Սիրիայում հաստատված մարդասիրական ճգնաժամը, և մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ գործուն միջոցներ ձեռնարկել այդ ապօրինի գործողությունը դադարեցնելու և Թուրքիայի սահմանի երկայնքով Սիրիայի քաղաքացիներին, այդ թվում՝ ազգային փոքրամասնություններին և նրանց իրավունքները պաշտպանելու ուղղությամբ», – հավելել է նա՝ հիշեցնելով, որ ՀայաստանըՍիրիայում շարունակում է մարդասիրական առաքելություն իրականացնել։ Սիրիա Թուրքիայի ռազմական ներխուժումը դատապարտող հայտարարությամբ ավելի վաղ հանդես է եկել Հայաստանի արտգործնախարարությունը:
Շատ երկրների կառավարություններ նույնպես մտահոգություն են հայտնել Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում քրդական ուժերի դեմ ռազմական հարձակման հետ կապված։ Միաժամանակ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նախատեսում է արտահերթ նիստ գումարել այս հարցի վերաբերյալ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռ երեք օր առաջ ասել է, որ ԱՄՆ-ն չի միջամտի Թուրքիայի գործողություններին, սակայն միաժամանակ Թուրքիայի կողմից հարձակումը «վատ միտք» է անվանել։ Իսկ ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն ասել է, որ պաշտոնական Վաշինգտոնը երբևէ չի ողջունել այս հարձակումը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ թեև Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ Թուրքիան ունի իր անվտանգությամբ մտահոգվելու իրավունք, սակայն «կարևոր է խուսափել գործողություններից, որոնք կարող են հետագայում ապակայունացնել տարածաշրջանը»:Մինչդեռ Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Բելգիան և Լեհաստանը կոչ են արել այսօր Սիրիայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դռնփակ նիստ անցկացնել:Իսկ Արաբական պետությունների լիգան, որը բաղկացած է 22 անդամ երկրներից՝ ներառյալ Եգիպտոսը, Իրաքը և Սաուդյան Արաբիան, հայտարարել է հոկտեմբերի 12-ին նախարարական նիստ անցկացնելու մասին ՝ քննարկելու Թուրքիայի հարձակումը:ԱՄՆ սենատորները հայտարարել են, որ օրինագիծ է նախապատրաստվում ՝ պատժամիջոցներ կիրառելու Թուրքիայի քաղաքական ղեկավարության, այդ թվում՝ նախագահ Ռեջեփ Էրդողանի, և երկրի ռազմական ու էներգետիկ արդյունաբերությունների նկատմամբ: Նրանք առաջարկում են պատժամիջոցները տարածել նաև Թուրքիայի փոխնախագահի, արտգործնախարարի, պաշտպանության, ֆինանսների, առևտրի և էներգետիկայի ոլորտների վրա:Բանաձևի նախագիծը ենթադրում է, մասնավորապես, այդ անձանց ԱՄՆ-ում գտնվող ակտիվների սառեցում, վիզային սահմանափակումներ, Թուրքիային ամերիկյան սպառազինության, պաշտպանությանն առնչվող տեխնոլոգիաների վաճառքի արգելք:
Հայտնի է դարձել, որ Թուրքիայի ԶՈՒ-ը և «Սիրիայի ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը «Խաղաղության ակունք» գործողության շրջանակում ցամաքային հարձակում են սկսել Եփրատ գետի արեւելյան մասում: Հարկ է նշել, որ Թել Աբյադ քաղաքում մոտ 16 հայ ընտանիք է ապրում, մեծ թվով հայեր կան նաև երեկ հրետակոծման տակ եղած Ղամշլու բնակավայրում: Արդեն իսկ կան զոհեր և տասնյակ վիրավորներ Սիրիայի քրդական շրջանների խաղաղ բնակչության մեջ: