Ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը Ռումինիայում գտնվող ՄԱԿ-ի՝ փախստականների համակենտրոնացման ճամբարում է, իսկ ծնողները մի քանի օր շարունակ օրվա ընթացքում մի քանի անգամ զրուցում են իրենց որդու հետ:
Ինչ վերաբերում է Ինջիղուլյանի` Հայաստան վերադառնալուն, ապա, ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հակոբի եղբայրը, նա ցանկություն ունի Հայաստան վերադառնալ, սակայն դեռևս իրենք հստակ չգիտեն, թե այն երկրի հետ, որտեղ վերջնականապես տեղափոխվելու է, ինչպիսի՞ պայմանավորվածություն ձեռք կբերվի:
Նշենք, որ մինչ այդ` օգոստոսի 26-ին, հայտնի էր դարձել, որ Հակոբ Ինջիղուլյանին Ադրբեջանից տեղափոխել են երրորդ երկիր:
Հիշեցնենք, որ 2013-ին օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը զինվորական ծառայությունն իրականացնելիս տեղանքում չկողմնորոշվելով՝ շարքային Հակոբ Ինջիղուլյանը, հատելով արցախա-ադրբեջանական սահմանը, հայտնվել էր հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում և գերի ընկել: