Ավտովթար Աբովյան-Ջրաբեր ճանապարհին. կան տուժածներ

Հունվարի 9-ին, ժամը 02:15-ին ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, ավտոմեքենայում կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ BMW մակնիշի 34 OC 160 պետհամարանիշի ավտոմեքենանան (վարորդ՝ Ա. Գ.ն) Հ-1 ավտոճանապարհի սկզբնամասում դեռևս չբացահայտված հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթբետոնե սյանը, ինչի հետևանքով ուղևոր՝ Ռ. Ա.-ն արգելափակվել է ավտոմեքենայում:

Փրկարարները՝ 1980 թ. ծնված Ռ. Ա.-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով տարբեր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Աբովյան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: