ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հանդես է եկել կառավարության մեկ տարվա գործունեությանը նվիրված հաշվետու մամուլի ասուլիսով: Այս մասին տեղեկանում ենք ԿԳ պաշտոնական կայքից: Նախարարը հակիրճ ներկայացրել է կրթության ոլորտի ձեռքբերումներն ու կատարված աշխատանքները՝ նախակրթարաններից մինչև բարձրագույն կրթության համակարգ. «Վերջին մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքների հիմնական քաղաքական ուղղվածությունն միտված է եղել կրթության որակի բարելավմանը: Կրթության որակի բարձրացման շրջագծում փորձել ենք գնալ երեք ճանապարհով. առաջին՝ հիմքեր ստեղծել որոշակի կառուցվածքային փոփոխությունների համար, երկրորդ՝ ունենալ ֆինանսավորման համապատասխան միջոցներ, այդ թվում նաև դոնորների աջակցությամբ՝ իրականացնելու բովանդակային լուրջ փոփոխություններ և երրորդ՝ քայլեր ձեռնարկել կրթության հիմնական շահառուների /ոսուցիչներ, ուսանողներ, աշակերտներ, դասախոսներ/ կրթական և մասնագիտական նշաձողի բարձրացման ուղղությամբ: Այս ուղղություններով կառավարության հանձնարարականները ուղենշային են եղել, որոնց հիման վրա հանրակրթության համակարգում լոկալ ծրագրեր են սկսվել: Խոսքը, նախ վերաբերում է բնական գիտությունների առաջանցիկ զարգացմանը, էլեկտրոնային կրթության ներմուծմանը, հեռավոր գյուղական դպրոցների և քաղաքային առաջատար ուսումնական հաստատությունների միջև հեռավար դասերի կազմակերպմանը, ձեռնարկատիրական և ֆինանսական կրթությանը, օտար լեզուների դասավանդման մեջ որակական փոփոխությունների ապահովմանը»,-նշել է Լ. Մկրտչյանը: ԿԳ նախարարը, մասնավորապես, ներկայացրել է հետևայլ հաշվետվությունն ըստ իրականացված ծրագրերի.
- «Կրթության բարելավում» վարկային ծրագրով 2016 թվականին Արմավիրի, Տավուշի և Լոռու մարզերում գործարկվել է 24 նախակրթարան (որից 15-ը՝ գյուղական, այդ թվում 2-ը` սահմանամերձ, 9-ը՝ քաղաքային համայնքներում), և 2017 թվականին Արագածոտնի, Սյունիքի, Արարատի և Գեղարքունիքի մարզերում՝ 23 նախակրթարան (որից 18-ը՝ գյուղական, 5-ը քաղաքային համայնքներում), ընդհանուր առմամբ՝ նախատեսված 1200 սովորողի համար,
- ստեղծվել և գործարկվում են հանրակրթական ուսումնական հաստատությունների կայքէջերը, որոնցում տեղադրվում են հաստատությունների եռամսյակային ֆինանսական հաշվետվությունները և բյուջեների նախագծերը: Նախարարության ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների անհատական կայքէջերում՝ http://schoolsite.am/ միջավայրում, տեղադրված են 2017 թվականի առաջին և երկրորդ եռամսյակների ֆինանսական հաշվետվությունները: Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների ֆինանսական հաշվետությունները տեղադրված են Երևանի քաղաքապետարանի www.yerevan.am պաշտոնական կայքում: ՀՀ մարզպետարանների ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների անհատական կայքէջերում տեղադրված են 2017 թվականի առաջին կիսամյակի ֆինանսական հաշվետվությունները,
- հաստատվել է «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» ՊՈԱԿ-ի նոր օրինակելի կանոնադրությունը, համաձայն որի դպրոցի կառավարման մարմնի՝ խորհրդի անդամ չի կարող առաջադրվել դպրոցի տնօրենի հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր, քույր) անձը,
- մշակվել և ՀՀ կառավարություն է ներկայացվել պետական հանրակրթական դպրոցների ֆինանսավորման բանաձևերում փոփոխություն կատարելու առաջարկությունը: Հանրակրթական դպրոցների ֆինանսավորման գործող բանաձևը խնդիրներ է առաջացնում փոքր, թերկոմպլեկտավորված դպրոցների ծախսերի պլանավորման համար: Փոքր խտությամբ դասարաններ ունեցող դպրոցների համար պլանավորված միջոցները չեն համապատասխանում հանրակրթական ծրագրերի իրականացմանն անհրաժեշտ կարիքներին: Ընդ որում, 10-ից փոքր դասարանի միջին խտություն ունեցող դպրոցները կազմում են ընդհանուր դպրոցների թվի շուրջ 30 տոկոսը: Միաժամանակ, մեծ աշակերտական համակազմ ունեցող դպրոցները ստանում են իրենց փաստացի ծախսերը զգալիորեն գերազանցող գումար, ինչը ստեղծում է անհավասար պայմաններ: Դպրոցների ֆինանսավորման բանաձևի վերանայումը պայմանավորված է նշված խնդիրների կարգավորման և հանրային միջոցների թափանցիկ, արդյունավետ և արդարացի բաշխման անհրաժեշտությամբ,
- հանրապետության 13 դպրոցներում 2017թ. սեպտեմբերից ներդրվել է փորձնական ծրագիր՝ «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ», «Ես և շրջակա աշխարհը» և «Հասարակագիտություն» առարկաների ուսուցում՝ ֆինանսական կրթության տարրերի ներառմամբ (վերապատրաստվել է 46 ուսուցիչ, ծրագրում ընդգրկված է շուրջ 1600 սովորող, ԿԳ նախարարի հրամանով հաստատվել են նշված առարկաների ծրագրերը):
Հանրապետության 1257 դպրոցների մեկական 2-րդ և 3-րդ դասարաններում 2017թ. սեպտեմբերից ներդրվել է փորձնական ծրագիր՝ «Տեխնոլոգիա» առարկայի ուսուցում` ձեռնարկատիրական տարրերի ներառմամբ (վերապատրաստվել է 1359 ուսուցիչ, ծրագրում ընդգրկված է շուրջ 62900 սովորող, ԿԳ նախարարի հրամանով հաստատվել է նշված առարկայի փորձնական ծրագիրը):
Հանրապետության շուրջ 250 դպրոցների 10-րդ դասարաններում 2017թ. սեպտեմբեր ամսից ներդրվել է փորձնական ծրագիր՝ «Ձեռնարկատիրություն» առարկայի ուսուցմամբ (ԿԳ նախարարի հրամանով հաստատվել է դպրոցների ցանկը, առարկայի փորձնական ծրագիրը, վերապատրաստվել է 250 ուսուցիչ, ծրագրում ընդգրկված է շուրջ 6300 սովորող):
- ՀՀ ԿԳՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի և մենթոր դպրոցների կողմից իրականացվել է գործընկեր դպրոցների անհատական կարիքների վերհանում: 13 մենթոր դպրոցները հեռահաղորդակցային կապի միջոցով գյուղական և սահմանամերձ համայքների 42 գործընկեր դպրոցների շուրջ 1700 սովորողի մասնակցությամբ իրականացվել են հեռավար դասեր` բնագիտական առարկաներից 7-12-րդ դասարաններում:
- Մշակվել են օտար լեզուների դասավանդման արդյունավետության բարձրացման նոր հայեցակարգեր:
- Կրթության որակի բարձրացման և դպրոցների խոշորացման ծրագրի շրջանակում վերամիավորվել է 13 հանրակրթական դպրոց:
- Ամփոփման փուլում է «Ուսուցիչ» ծրագրի մշակման աշխատանքները:
- 2017 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ 208 հանրակրթական ուսումնական հաստատություններում գործում են «Արմաթ» ինժեներական խմբակներ՝ շուրջ 4700 սովորող,
- «Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագիրը ստացել է միջազգային ճանաչում. Մեծ Բրիտանիայի (ՄԲ) ճանաչման ազգային գործակալության (UK NARIC) զեկույցը հաստատել է ԱԲ-ն որպես միջազգային լավագույն դպրոցական ծրագրերին (UK A-levels, US AP) համազոր ծրագիր, ԱԲ-ն ներառվել է Մեծ Բրիտանիայի բուհական ընդունելության միասնական համակարգում՝ UCAS-ում, որպես միջազգային որակավորումներին (European Baccalaureate, International Baccalaureate) համազոր հանրակրթական ծրագիր ՀՀ-ից և ճանաչվել միջազգայնորեն առաջատար մի շարք բուհերի կողմից։ Մեկնարկել է ԱԲ ծրագրում դպրոցների ներգրավման գործընթացը. ՀՀ մարզերի և Արցախի 21 դպրոց ներառվել է ԱԲ-ի դպրոցների թեկնածության փուլում։ Մեկնարկել է ԱԲ ծրագրում ուսուցիչների ներգրավման գործընթացը. ընտրական փուլերը հաղթահարել և մասնագիտական զարգացման ծրագրում ներառվել է ՀՀ մարզերի և Արցախի շուրջ 110 ուսուցիչ,
- ընդլայնվել է «Կայուն դպրոցական սննդի» ազգային ծրագիրը` 2017 թվականին ծրագրում ընդգրկվել է նաև Տավուշի մարզը: Իրականացվել է ընդհանուր թվով 75 դպրոցների տնօրենների վերապատրաստում, 25 դպրոցներում խոհանոցների վերանորոգում ( 40.820 ԱՄՆ դոլար), որոնցում սովորում է 2755 աշակերտ: Խոհանոցային սարքավորումներ տրամադրվել է 61 դպրոցների (238.755 ԱՄՆ դոլար): Թվով 14 դպրոցների խոհանոցային սարքավորումներ կտրամադրվի մինչև տարվա վերջ (շուրջ 27.000 ԱՄՆ դոլար): Ընդհանուր առմամբ ծրագրում ընդգրկված են շուրջ 90000 երեխաներ, որնցից շուրջ 30000 պետական բյուջեի հատկացումներով:
- ներդրվել է համընդհանուր ներառական կրթության համակարգը ՀՀ Սյունիքի, Տավուշի և Լոռու մարզերում, հատուկ 4 դպրոցների և երեխաների գնահատման կենտրոնի վերակազմավորման արդյունքում ձևավորվել են 6 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններ Երևան, Գորիս, Կապան, Սիսիան, Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան քաղաքներում: Լոռու և Սյունիքի մարզերի հատուկ դպրոցներում սովորող բոլոր երեխաներն ընդգրկված են հանրակրթական դպրոցներում: ՀՀ-ում ներառական կրթության մեջ ընդգրկված է շուրջ 5800 երեխա,
- ՀՀ սահմանամերձ և սոցիալական աջակցություն ստացող 39 համայնքների 49 դպրոցների 1-12-րդ դասարանի սովորողներին ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին տրամադրվում են անվճար դասագրքեր,
- «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում, շինարարական աշխատանքներ են ընթանում Մեծամորի թիվ 2 (540 573,000 հազար դրամ), Արարատի (476 831.000 հազար դրամ), Մարտունու թիվ 2 ( 179 695,000 հազար դրամ), Հրազդանի թիվ 1( 230 984,000 հազար դրամ և Նոյեմբերյանի ( 103 071,000 հազար դրամ)ավագ դպրոցներում:
- ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ ներքին հարդարման աշխատանքներ են իրականացվել` Երևանի զարդակիրառական արվեստի արհեստագործական պետական ուսումնարանում (28.610.120 հազար դրամ), Ապարանի մարզառազմական վարժարանում (35.836.020 հազար դրամ), Սպիտակի պետական քոլեջում (10.028.885 հազար դրամ), Ստեփանավանի ավագ դպրոցում ( 54.149.136 հազար դրամ), Երևանի թիվ 115 ավագ դպրոցում ( 28.162.080 հազար դրամ), Հայաստանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցում (17.643.355 հազար դրամ),
- մշակվել է նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների խոշորացման վերաբերյալ առաջարկություն, համաձայն որի` 14 ուսումնական հաստատություններից մնալու են 6 հաստատություններ,
- ՄԿՈՒ համակարգում դուալ ուսուցման փորձնական ներդրում է իրականացվում 4 քոլեջներում, հետևյալ 4 մասնագիտություններով` Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջում` «Զբոսաշրջություն» (19 ուսանող) և «Ավտոմոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում և նորոգում»(16 ուսանող), Վայոց Ձորի տարածաշրջանային պետական քոլեջում` «Գինեգործություն և հյութերի արտադրություն» (14 ուսանող), Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջում` «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» (15 ուսանող), Երևանի պետական հումանիտար քոլեջում` «Զբոսաշրջային ծառայությունների կազմակերպում՝ օտար լեզվի խորացված իմացությամբ» (20 ուսանող),
- Անուշավան Աբրահամյան կրթական հիմնադրամի աջակցությամբ 9 ՄԿՈՒ հաստատություններում` Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջներում, Արարատի պետական քոլեջում, Վանաձորի Ս. Թևոսյանի անվան պետական պոլիտեխնիկական, Արմավիրի պետական ինդուստրիալ-մանկավարժական, Վարդենիսի Բադեյան պետական քոլեջներում, Հրազդանի և Մարալիկի արհեստագործական պետական ուսումնարաններում տեղադրվել են «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ, որոնք օգտագործվում են ֆորմալ ուսուցման (համապատասխան մասնագիտության առկայության դեպքում), արտաուսումնական խմբակների պարապմունքների, կարճաժամկետ ուսուցման ծրագրերի ընթացքում: Յուրաքանչյուր հաստատությունում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներում սովորող անձանց միջին թիվը տարեկան կազմում է 200 մարդ,
- մշակվել է «Հայաստանի Հանրապետությունում ցանցային համալսարանների և գիտակրթական կլաստերների ձևավորման հայեցակարգը»,
- մշակվել և ՀՀ կառավարություն է ներկայացվել բուհերում կառավարման արդյունավետության ցուցանիշների ներդրման հայեցակարգը,
- մշակվել և ՀՀ կառավարություն է ներկայացվել «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը,
- միջպետական համաձայնագրերով սահմանված կրթաթոշակային տեղերի համար հայտարարված մրցույթների արդյունքում, ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից օտարերկրյա բարձրագույն ուսումնական հաստատություններում 2017-2018 ուսումնական տարում ուսանելու համար գործուղվել է ՀՀ 206 քաղաքացի (ՉԺՀ՝ 17, Բուլղարիա 4, Ռումինիա՝ 6, Լեհաստան՝ 5, Հորդանան՝ 8, Վրաստան՝ 9, ՌԴ՝ 157):
- Ասիական զարգացման բանկի և ՀՀ կառավարության ՌՆԿ-ի աջակցությամբ լրամշակվում է «Կրթության զարգացման պետական ծրագիր-2030-ը», որն առաջիկայում կներկայացվի հանրային քննարկման:
-
Գիտության ոլորտում մեծ հեռանկար է խոստանում «Հորիզոն 2020» ԵՄ ծրագիրը, որի լիարժեք անդամն է ՀՀ-ն: Հայաստանում բացվել է համանուն հիմնադրամի գրասենյակը, որը լայն հնարավորություն է ընձեռում գիտական կազմակերպություններին և անհատ գիտնականներին՝ ԵՄ դրամաշնորհային բազայից: