Կրակոցներ Սևանի դատարանի մոտ՝ կատարվում է քննություն

Հունիսի 8-ին՝ ժամը 11.50-ին, ոստիկանության Սևանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Սևանի դատարանի մոտ կրակոցներ են հնչել։ Նաև «Սևան» բժշկական կենտրոնից է ահազանգ ստացվել, որ իրենց մոտ հրազենային վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի 63-ամյա մի բնակիչ։ Դեպքի վայր և հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբերը պարզել են տղամարդու ուղղությամբ կրակած անձի ինքնությունը։
Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ։
Կատարվում է քննություն։

Նշենք, որ դատարանում այսօր ընթանում էր Հայկ Հակոբյանի՝  Գեղաքրունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի միակ որդիու սպանության գործով դատավարությունը։  Մեղադրյալը Մեխակ Հարությունյանն է՝ Գեղարքունիքի Նորատուս գյուղի գյուղապետ Մուրադ Հարությունյանի եղբորորդին:

«Փաստինֆո»-ի թղթակցի այս տեղեկությունը հաստատեց նաև քրեական գործով տուժող, սպանված Հայկ Հակոբյանի իրավահաջորդի ներկայացուցիչ փաստաբան Հովսեփ Սարգսյանը:

Մանրամասները՝ այստեղ:

Մեկնաբանություններ