Կուտակային կենսաթոշակային հմակարգի պարտադիր բաղադրիչը որոշ ժամանակով հետաձգվել է

Աղքատությունը կրճատելու համար պետք է զարգացնել տնտեսությունը, այսօր այս մասին խորհրդարանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:

Թանդիլյանի խոսքերով պետք է ստեղծվեն պայմաններ, որպեսզի մարդիկ աշխատեն և աղքատությունը նվազի. «Աղքատության դեմ պայքարը իրականում տնտեսության զարգացման և աշխատանքի ապահովման հնարավորության մեջ է»:

Մանե Թանդիլյանը նաև հայտնեց, որ կուտակային կենսաթոշակային հմակարգի պարտադիր բաղադրիչը որոշ ժամանակով հետաձգվել է, այլ  առաջարկներ դիտարկելու համար:

«Պետք է հետաձգել ու վերանայել այն դրույթները, որոնք քաղաքացիների համար ընդունելի չեն, անհրաժեշտ է ներգրավել տարբեր մասնագետներ՝ լավագույն լուծումը գտնելու համար»,- նշեց նա:

Մեկնաբանություններ