ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում կոչ է արել առժամանակ դադարեցնել փողոցների փակումը՝ նշելով, որ տեղեկություններ ունի, որ Երևանում կան առանց համարանիշների կամ համարանիշները փակած մեծ թվով ավտոմեքենաներ:
Նա իր աջակիցներին կոչ է արել թույլ չտալ, որպեսզի նման մեքենաները երթևեկեն, քանի որ վտանգ են ներկայացնում մարդկանց համար:
«Կոչ եմ անում առժամանակ դադարեցնել Երևանում փողոցների փակումը, որպեսզի կարողանանք զբաղվել Երևանում երթևեկության վերականգնմամբ: Չի կարելի թույլ տալ, որ ինչ-որ մարդիկ առիթից օգտվեն և փորձեն այս ամենը վերածել անվերահսկելի գործողության: Մենք պետք է առաջին հերթին զբաղվենք դրանով, որ նման երևույթներ չլինեն: Իրավիճակը պետք է լինի վերահսկելի: Խոսքը միայն Երեւանի մասին է»,- իր խոսքում նշել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում
Առժամանակ դադարեցնել փողոցների փակումը և զբաղվել առանց պետհամարանիշերի ավտոմեքենաներով։ Երևանում և հանրապետությունում չպետք է լինի առանց պետհամարանիշի ոչ մի ավտոմեքենա։
Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Donnerstag, 26. April 2018