Կկայանա «Քաղաքացիական դատավարության օրենսգրքի իրավակիրառ պրակտիկան» ձեռնարկի շնորհանդեսը

2021 թվականի սեպտեմբերի 10-ին, ժամը՝ 19.00-ին, «Մոսկվայի տուն» մշակութային կենտրոնում՝ ք. Երևան, Արգիշտի 7 հասցեում կկայանա «Քաղաքացիական դատավարության օրենսգրքի իրավակիրառ պրակտիկան» վերտառությամբ ձեռնարկի ընդհանուր մասի շնորհանդեսը՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գոռ Թորոսյանի, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավորներ Հովիկ Շահնազարյանի և Հայարփի Զարգարյանի համահեղինակությամբ: Ձեռնարկում լուսաբանվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի պրակտիկ խնդիրները, լուծման ուղիները ինչպես նաև ներկայացվել են օրենսդրական փոփոխությունների առաջարկները՝ դատավորների իրավամտածողությամբ: Միջոցառումը կազմակերպվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող և IRZ-ի, Էքսպերտիզ Ֆրանս-ի և Լատվիայի Դատական Մարմնի կողմից իրագործվող՝ «Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի կարողությունների զարգացման բաղադրիչի շրջանակներում։ Ծրագրի ընդհանուր նպատակն արդարադատության որակի բարձրացումն է՝ ՀԸԳՀ առաջնահերթություններին և ԵՄ լավագույն փորձին համահունչ։ Համահեղինակները դատական իշխանության ներկայացուցիչներին և այլ շահագրգիռ անձանց հրավիրում են մասնակցելու գրքի շնորհանդեսին:

Մեկնաբանություններ