484 փոխադրամիջոցի տրամադրվել է սանիտարական անձնագիր

Նոյեմբերի 1-ից ուժի մեջ է մտել Երևանի առևտրի իրացման վայրերի համար հաց և արտադրությունների համար տեղական թարմ միս մատակարարող փոխադրամիջոցների սանիտարական անձնագիր ունենալու պարտադիր պահանջը:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն արդեն սանիտարական անձնագիր է տրամադրել հաց-հացաբուլկեղեն տեղափոխող 381 (279-ը՝ Երևանում, 102-ը՝ մարզերում) և միս տեղափոխող՝ 103 (59-ը՝ Երևանում, 44-ը՝ մարզերում) տրանսպորտային միջոցի:

Կան, սակայն, տնտեսվարողներ, որոնք դեռևս չեն դիմել և չեն ստացել սանիտարական անձնագրեր: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը զգուշացնում է. այն տնտեսվարողները, որոնք չեն հետևի ժամանակացույցին և չեն համապատասխանեցնի տեղափոխող մեքենաները սահմանված սանիտարահիգիենիկ նորմերին, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, կենթարկվեն վարչական պատասխանատվության՝ 100-300 հազար դրամի չափով:

Ծառայությունը հետևողական է լինելու դաշտը վերահսկելու հարցում: Քաղաքացիներին հորդորում ենք, խախտումներ արձանագրելու դեպքում, զանգահարել Ծառայության «Թեժ գծին» 010 206040 հեռախոսահամարով:

[views]