Կառավարությունում ներկայացվել է Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի բարելավման ծրագրի նախագիծը

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացվել են ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման ծրագրի նախագիծը և նպատակային միջոցառումները: Փաստաթուղթը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից և բխում է ՀՀ կառավարության ծրագրից:  Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կառավարության պաշտոնական կայքից:
Զեկուցողները ներկայացրել են այն միջոցառումներն ու գործիքակազմը, որոնց կիրառումը կնպաստի ժողովրդագրական կայուն զարգացման ապահովմանը:
Ծավալված քննարկումների արդյունքում վարչապետն անհրաժեշտ է համարել գնահատել, թե կոնկրետ որ միջոցառումն ինչպիսի հավանական ազդեցություն կարող է ունենալ ժողովրդագրական ընդհանուր պատկերի վրա: Նա նաև կարևոր է համարել միջազգային փորձի ուսումնասիրությունը և հանձնարարել է լրամշակել նախագիծը՝ հաշվի առնելով հնչեցված մոտեցումները:

Մեկնաբանություններ