«Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» նախաձեռնության անդամները շարունակում են բողոքի ակցիա իրականացնել՝ պահանջելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը: Ակցիայի մանակիցներն այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հայտնեցին, որ իրենք եկեղեցու դեմ դուրս չեն եկել և հակառակն ասելը անամոթ զրպարտություն է:
Նշենք, որ վաղ առավոտից «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» նախաձեռնության անդամները նորից հավաքվել էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիմաց, որի արդյունքում բախում տեղի ունեցավ հոգևորականների և ակցիայի մասնակիցների միջև: Իրավիճակը փորձեցին հանդարտեցնել ոստիկանները:
Քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում այս մասին գրառում է կատարել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
«Այսօր առավոտյան հայտնի նախաձեռնության անդամները կրկին փորձեցին խաթարել համայն հայության հոգևոր կենտրոնի անդորրն ու աղոթական միջավայրը` իմաստավորելով իրենց ներկայությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսի և եկեղեցականների հասցեին վիրավորական արտահայտություններով և սադրիչ գործողություններով:
Վերստին հիշեցնում ենք հուլիսի 10-ի Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի հայտարարություն-որոշումը. «Ելնելով Եկեղեցու կողմից սերը և ներողամտությունը իսպառ արտահայտելու առաքելությունից, Գերագույն հոգևոր խորհուրդը, անսալով Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հորդորին, որոշեց մեկշաբաթյա վերջնաժամկետ սահմանել, որպեսզի անդրադարձումի ևս մեկ առիթ ընծայվի նախաձեռնության անդամներին՝ դադարեցնելու հակականոնական իրենց գործողությունները և զղջման ու ապաշխարության ճանապարհով վերադառնալու Սուրբ Էջմիածնի խնամակալ հովանու ներքո»։
Դատապարտելով հանդերձ նախաձեռնության այս ընթացքը հույսը չենք կորցնում և աղոթում, որ Աստված, Իր ողորմությանն արժանի անելով, լուսավորի իմաստությամբ` բարին խորհելու, խոսելու և գործելու»,- գրել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
Gepostet von Նոր Հայաստան, նոր Հայրապետ / Nor Hayastan, nor Hayrapet am Donnerstag, 12. Juli 2018