ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն սուտ ցուցմունք կամ կեղծ եզրակացություն տալու համար նախատեսվում է պատասխանատվություն:
ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածը սահմանում է՝ քաղաքացիական գործով սուտ ցուցմունք տալը, քրեական գործով վկայի կամ տուժողի կողմից սուտ ցուցմունք տալը, քրեական կամ քաղաքացիական գործով փորձագետի կողմից ակնհայտ կեղծ եզրակացություն տալը, թարգմանչի կողմից ակնհայտ uխալ թարգմանություն կատարելը` պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիu ժամկետով, կամ ազատազրկմամբ`առավելագույնը երկու տարի ժամկետով:
Նույն արարքը, որը կատարվել է ծանր կամ առանձնապեu ծանր հանցագործության մեջ մեղադրանքի առնչությամբ, զուգորդվել է այլ արհեuտական ապացույցներ uտեղծելով կամ կատարվել է շահադիտական դրդումներով`պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով:
Այդ արարքները կատարած անձը ենթակա չէ քրեական պատաuխանատվության, եթե իր արարքը նշանակություն չէր կարող ունենալ գործի լուծման համար, կամ նա նախնական քննության կամ դատական քննության ընթացքում մինչև դատարանի կողմից դատավճիռ, վճիռ կամ որոշում կայացնելը կամովին հայտնել է իր տված uուտ ցուցմունքի, կեղծ եզրակացության կամ uխալ թարգմանության մաuին: