Այսօր Ծաղկաձորում տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի արտագնա նիստ: Գործադիր մարմինը կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանի առաջարկությամբ որոշել է ՀՀ վարչապետի պաշտոնում ՀՀԿ խորհրդին ներկայացնել Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Խորհրդի նիստում գործադիր մարմնի որոշումը ներկայացրել է ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը:
Խորհուրդը քննարկել է հարցը և միաձայն կողմ արտահայտվել թեկնածությանը: Ապրիլի 16-ին ՀՀ վարչապետի պաշտոնում ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունը պաշտոնապես կառաջադրի Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Հավելենք, որ ՀՀԿ խորհրդի նիստը կայացել է Ծաղկաձորում: Ցուցարարները մտադիր էին ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ շրջափակել Հանրապետական կուսակցության գրասենյակը, բայց Հանրապետական խորհուրդը որոշել էր նիստը անցկացնել Ծաղկաձորում: Մանրամասնենք, որ ցուցարարները մտադիր էին ավտոերթով շարժվել դեպի Ծաղկաձոր:
Հիշեցնենք, որ արդեն 16 ժամ է ցուցարարները փակել են Ֆրանսիայի հրապարակը և արդեն տեղադրվել է տաղավարներ հենց կենտրոնում որպեսզի ցուցարարներին անվճար սնունդ և ջուր տրամադրեն: