Իբրահիմ Քեսքինն ընդդեմ Թուրքիայի

Դիմումատուն՝ Իբրահիմ Քեսքինն, ազգությամբ թուրք է, ծնվել է 1972 թվականին և ապրում է Թուրքիայի Սիվաս նահանգում։ Գործը վերաբերում է երեխայի ծնունդի ժամանակ հիվանդանոցում կատարված բժշկական անփութության վերաբերյալ առաջադրված մեղադրանքներին։

2001 թվականի հունվարին Դիմումատուի կինն աղջիկ է ունեցել։ Հետագա փորձաքննության արդյունքում պարզվել է, որ նորածին երեխան տառապում է Բազկահյուսակի նորածնային (ծննդաբերական) կաթվածով։ Երեխային չորս անգամ վիրահատել են, սակայն 2014 թվականի բժշկական զեկույցի տվյալներով երեխան  ճանաչվել է 60%-ով անաշխատունակ։ Դիմումատուն քրեական և քաղաքացիական գործ է հարուցել, սակայն այն անարդյունք ավարտ է ունեցել։

Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք) խախտում։ Դիմումատուն իր հայցի մեջ նշել է, որ իր դուստրը հաշմանդամության պատճառով զրկված է նորմալ գոյության հնարավորությունից։ Վերջինս իր դստեր հաշմանդամության պատճառ հանդիսանալու և երեխայի ծնունդի ժամանակ բժշկական անփութություն թույլ տալու մեջ մեղադրել է Սիվասի սոցիալական ապահովության հիվանդանոցի բուժանձնակազմին։

Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ Թուրքիան պարտավոր է Դիմումատուին ոչ նյութական (բարոյական) վնասների հատուցման համար վճարել 7.500 եվրո։ Փոխհատուցման գումարը պետք է փոխարկվի պատասխանող պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։

Մեկնաբանություններ