Օրեր առաջ իր հարցազրույցներից մեկի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Առևտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) տարիներ շարունակ անտեսել է ԱՄՆ-ին և չի պաշտպանել երկրի շահերը: Նա հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կլքեն կազմակերպությունը, եթե դրա անհրաժեշտությունը լինի: Այս և ԱՄՆ-ի առևտրային քաղաքականության հնարավոր այլ փոփոխությունների մասին հայտնել է «Ինտերֆաքս» -ը:
Ըստ Դոնալդ Թրամփի, նախքան իր իշխանության գալը, Վաշինգտոնը պարտվել է ԱՀԿ-ի բոլոր վեճերը, իսկ հիմա իրավիճակը փոխվել է, քանի որ կազմակերպությունը «գիտակցում է, որ ամուր հենարան չունի»:
Ավելի վաղ, Թրամփը կարգադրել է ուսումնասիրել ԱՀԿ-ի բարեփոխման բոլոր հնարավոր տարբերակները, քանի որ համոզված է, որ որոշ երկրներ միացել են ԱՀԿ-ին` կազմակերպության կանոնները շրջանցելու համար։ «Աշխարհի ամենահարուստ երկրները պնդում են, որ զարգացող երկրներն են, որպեսզի շրջանցեն ԱՀԿ կանոնները և առանձնահատուկ վերաբերմունքի արժանանան», – վստահեցրել է ԱՄՆ նախագահը։
Հիշեցնենք, որ սա առաջին անգամ չէ, որ Դոնալդ Թրամփը սպառնացել է լքել կազմակերպությունը ՝ երկրի հանդեպ «անարդար վերաբերմունքի» պատճառով: Թրամփը բազմիցս նշել է, որ ԱՀԿ-ն ստեղծվել է, որպեսզի աջակցի բոլոր երկրներին, բացի ԱՄՆ-ից»: