Թրամփը եվրոպական էլիտար ապրանքային նշանների նկատմամբ բարձր մաքսատուրքեր կսահմանի

ԵՄ-ի հետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «առևտրային պատերազմի» վերջին փուլը կարող է լինել մաքսատուրքերի բարձրացումը Եվրոպայի ամենահեղինակավոր ապրանքանիշերի վրա, ներառյալ՝ վիսկիի, գինու, շամպայնի, պայուսակների և տղամարդու կոստյումների ներմուծման համար մաքսատուրքերը։

ԱՀԿ-ն, ինչպես և սպասվում էր, հայտարարել է, որ ի պատասխան «Airbus» ընկերությանը ԵՄ-ի անօրինական օգնությանը՝ մի շարք եվրոպական արտահանման ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը բարձրացնելու ԱՄՆ-ի որոշումն օրինական է: ԱՀԿ արբիտրների կողմից զեկույցը հրապարակվելուց հետո ԱՄՆ-ն կկարողանա նոր մաքսատուրքեր սահմանել տարեկան 5-ից 7 միլիարդ դոլար արժողությամբ ԱՄՆ ներմուծվող ապրանքների վրա: Մինչ այդ, Թրամփը սպառնացել է տուգանային մաքսատուրքեր սահմանել 11 միլիարդ դոլար ընդհանուր արժեքով ապրանքների վրա։

Ենթադրվում է, որ մաքսատուրքերը կարող են կիրառվել առավել ճանաչված եվրոպական ապրանքանիշերի ապրանքների վրա: Մասնավորապես, հատկապես խոցելի է ֆրանսիական LVMH ընկերությունը, որը միավորում է այնպիսի ապրանքանիշեր, ինչպիսիք են՝ Dom Perignon, Moet & Chandon, Hennessy, Givenchy, Kenzo և Louis Vuitton: Լրատվամիջոցների տվյալներով՝ 2018 թվականին ամերիկացի գնորդները LVMH ապրանքանիշից գնել են 11,2 միլիարդ եվրոյի (12,4 միլիարդ դոլար) ապրանք։

Նոր սակագները կբարձրացնեն այն ծախսերը, որոնք կփոխանցվեն ամերիկացի սպառողներին։ Այս մասին ասել է Remy Cointreau SA ընկերությունը, որն արտադրում է կոնյակ Remy Martin, Cointreau, Passoa և Mount Gay:

Ենթադրվում է, որ ֆրանսիական գինին և այլ հանրահայտ ապրանքներ կարող են տուժել՝ ի պատասխան Ֆրանսիայի «լրացուցիչ հարկի», որը կիրառվում է Amazon-ի, Facebook- ի և Google-ի նկատմամբ: Դեռևս այս տարվա հուլիսին ԱՄՆ-ն սպառնացել է Ֆրանսիային պատասխան գործողությունների դիմել՝ ամերիկյան տեխնոլոգիական հսկա ընկերությունների համար ԵՄ երկրներում հավելյալ հարկեր վճարելու պարտականությունը սահմանելոււ համար։

Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրենքի նախագիծ է ընդունել, որի համաձայն՝ տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների նկատմամբ հատուկ թվային ծառայություններից տարեկան ընդհանուր եկամուտի 3%-ի չափով թվային ծառայությունների հարկ է սահմանվել:

Մեկնաբանություններ