Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի օգոստոսի 25-ի թիվ 858-Ն որոշման հիման վրա ստեղծվել է «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը (այսուհետ` Հիմնադրամ), որի հիմնական նպատակներից է առավել կարևորություն ունեցող օրենսդրության մշակումը:
ՀՀ արդարադատության պաշտոնական կայքից հաղորդում են, որ Հիմնադրամի կայացման և երկարաժամկետ կայունության հեռանկարով գործունեության ապահովման նպատակով ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (այսուհետ` ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ իրականացվում է «Օժանդակություն «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն»-ի ստեղծմանը» ծրագիրը:
Վերոհիշյալ ծրագրի շրջանակներում նախատեսված է նաև Հիմնադրամում՝ որպես հիմնական աշխատողներ, ունենալ երկարաժամկետ փորձագետներ:
Թափուր պաշտոնի անվանումը
- Մասնավոր իրավունքի ոլորտի փորձագետ
Աշխատատեղի նկարագիրը ներկայացված է հետևյալ հղումով.
Դիմելու ընթացակարգ և պայմաններ
Հարցազրույցին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.
1. անձնագիր,
2. լուսանկար և էլեկտրոնային փոստի մասին տեղեկություն պարունակող ինքնակենսագրական (CV),
3. կրթությունը հավաստող փաստաթղթեր (դիպլոմ, վկայագիր և այլն),
4. աշխատանքային փորձի առկայությունը հավաստող փաստաթղթեր (աշխատանքային գրքույկ, աշխատանքային պայմանագիր և այլն),
5. դիմողի կողմից կատարված երեք աշխատանքները (անհրաժեշտության դեպքում՝ ապաանձնավորված), որոնցից առնվազն մեկը պետք է վերաբերվի իրավաստեղծ գործունեության ոլորտին,
6. երաշխավորագիր (ցանկության դեպքում):
Փաստաթղթերի պատճենները (լուսապատճենները) կարող են ներկայացվել էլեկտրոնային կամ թղթային եղանակով:
Էլեկտրոնային եղանակով ներկայացնելիս անհրաժեշտ է դրանք ուղարկել legislativecenter@moj.am էլեկտրոնային հասցեին՝ subject մասում նշելով «Դիմում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի մասնավոր իրավունքի ոլորտի փորձագետի պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող հարցազրույցին մասնակցելու համար»:
Փաստաթղթերի պատճենները կարող են ներկայացվել նաև ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ, Երևան, Վազգեն Սարգսյան 3/8 հասցեով առձեռն կամ փոստային առաքմամբ՝ ուղեկցական նամակի վերնագիր նշելով «Դիմում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի մասնավոր իրավունքի ոլորտի փորձագետի պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող հարցազրույցին մասնակցելու համար»:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է մինչև 2017 թվականի սեպտեմբերի 11-ը:
Միայն ներկայացվող պահանջներին առերևույթ համապատասխանող և այդ փուլում ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի, որի ժամանակի և վայրի մասին կիրականացվի լրացուցիչ ծանուցում:
Հարցազրույցին անհրաժեշտ է ներկայանալ անձը հավաստող փաստաթղթով և ներկայացված փաստաթղթերի բնօրինակներով: