Էրդողանը պաշտոնական այցով կմեկնի Իրան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 7-ին պաշտոնական այցով կմեկնի Իրանի մայրաքաղաք Թեհրան: Այս մասին ասվում է այսօր Թուրքիայի նախագահի գրասենյակի հայտարարության մեջ:Այցելության մանրամասները նշված չեն:
Ակնկալվում է, որ իրանական մայրաքաղաք կատարած այցի շրջանակներում կանցկացվի -Ռուսաստան-Թուրքիա-Իրան գագաթաժողովը՝ նվիրված Սիրիայի հակամարտության կարգավորմանը:

Մեկնաբանություններ